Մրցույթ՝ թռչնասերների համար
«Գարնանն ընդառաջ» ծրագիրը և Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում են նկարչական մրցույթ դպրոցականների համար «Թռչունների միգրացիան» վերնագրով: Մասնակիցները պետք է նկարեն «Գարնանն ընդառաջի» 5 թռչնատեսակներից որևէ մեկին` սպիտակ արագիլ, գյուղական ծիծեռնակ, սև մանգաղաթև, սովորական կկու և ոսկեգույն մեղվակեր, միգրացիայի (չուի) ճանապարհին:
Նկարները կընդունվեն միայն այն դեպքում, երբ մասնակիցը իր առաջին թռչնային դիտարկումը կավելացնի www.springalive.net կայքում:
Գեղեցիկ և մրցունակ նկար ստեղծելու համար մասնակիցներից պահանջվում է`
- Նկարել գունավոր մատիտներով կամ ջրաներկով
- Նկարը պատկերել A4 կամ A3 չափի թղթի վրա
- Եվ նկարչական հմտություններին ավելացնել թռչնային գիտելիքները բովանդակալից նկարի ստանալու համար
Մրցույթը կմեկնարկի ապրիլի 1-ին` Թռչունների միջազգային օրը, իսկ արդյունքները կամփոփվեն հունիսի 15-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել