«Դինո Գոլդ»-ը դատի է տվել ակտիվիստ Եղիա Ներսեսյանին
«Ելակետ» լրատվականը տեղեկացնում է, որ մարտի 29-ին` ժամը 12:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա դատական նիստ: «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն (հանքարդյունաբերող ընկերություն) բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի նկատմամբ դատական գործ է հարուցել` վերջինիս մեղադրելով զրպարտելու մեջ:
Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի նկատմամբ սույն թվականի հունվարի 25-ին մեղադրանք առաջադրեց` ընկերությանը զրպարտելու համար: Ընկերությունը պահանջում է հերքել պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները:
Եղիա Ներսեսյանը, ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելով հանքարդյունաբերող ընկերությունների աշխատանքը, ասել էր, թե Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել:
Արդյոք պատասխանող կողմը կկարողանա՞ ապացուցել, որ էլեկտրաշոկ է կիրառվել, թե՞ վերջինս կհերքի տեղեկությունը:
Քաղաքացիական դատական նիստը կկայանա մարտի 29-ին` ժամը 12:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում: Նախագահող դատավորն է Արմեն Դանիելյանը, հայցվոր/դիմող կողմը՝ «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ ներկայացուցիչ Սեդրակ Ասատրյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել