HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն ժամանակ է տվել «Առաքելություն» կուսակցությանը

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով 2013 թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակը գրանցելու համար «Առաքելություն» կուսակցության կողմից ներակայացված փաստաթղթերը, կայացրել է որոշում` 48 ժամ ժամանակ տալ կուսակցությանը` ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Նշված ժամկետը լրանում է 2013 թ. մարտի 29-ին` ժամը 14:00-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ` ուսումնասիրությունը պարզել է, որ «Առաքելություն» կուսակցության ներկայացրած փաստաթղթերը թերի են. դրանցում բացակայում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:

Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերի 2013 թ. մայիսի 5-ի և մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը:

Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ մամլո ծառայությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter