HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:  Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և ծրագրերին:

Նախագահին ներկայացվել է, որ «Էփիջի Լէբս ԷյԷմ» ՍՊԸ կողմից իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է 6 հարկից բաղկացած տեխնոպարկի 1-ին մասնաշենքը, որտեղ իրականացվելու են Թումո կենտրոնի ծրագ­րերը:

Նշվել է, որ «Էփիջի Լէբս ԷյԷմ» ՍՊԸ կողմից հիմնված Սիմոնյան հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրականացնել կրթական ծրագրեր, երիտասարդությանը համաշխարհային տեխնոլո­գիա­կան ձեռքբերումներին ծանոթացնելու համար կազմակերպել և անցկացնել դասընթացներ, սեմինարներ և այլն: Թումոն ծառայելու է իբրև բաց ստուդիա հայ դեռահասների համար, որտեղ նրանք կկառուցեն իրենց հմտությունները՝ ստեղծագործելով և ստեղծելով իրենց իսկ նախագծերը:

Կենտրոնի բացումը նախատեսված է ս.թ. օգոստոսի 14-ին:  2012թ-ից Թումոն տեղի և արտերկրացի դեռահասների համար կունենա նաև ամառային ուսումնական ծրագիր՝ հանդես գալով իբրև ամառային ճամբար: 

Մեկնաբանություններ (2)

Վահագն
Ադմինիստրացիա խնդրում եմ ասեք
Վահագն
Եթե կարելի է կարող եք ասել «Էփիջի Լէբս ԷյԷմ» ՍՊԸ-ի գտնվելու վայրը իր հեխահոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter