HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտը» հայտնվեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում

ՀՀ գլխավոր դատախազություն «Հետքը» հարցում էր ուղարկել, թե արդյոք «Նաիրիտ գործարանի» վերաբերյալ մեր հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցվել է, թե ոչ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ի պատասխան մեր հարցմանը, տեղեկացրել է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ունեցած պարտավորությունների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության ստուգման ակտի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն: 

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ «Նաիրիտի» նյութերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունն այսօր է ստացել և դեռևս ուսումնասիրում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter