HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի համար ընդունելի չէ ՀՀԿ-ի տեքստը. «Այն «լավ կլինի, որ լավ լինի» սերիայից է»

Հանրապետական կուսակցությունը երեկ քաղաքական ուժերին է ներկայացրել հետընտրական վիճակին վերաբերող հայտարարության տեքստ, որը հնարավոր արտահերթ նիստի ժամանակ պետք է քննարկվի եւ դառնա խորհրդարանի հավաքական տեսակետը` հետընտրական վիճակը հաղթահարելու վերաբերյալ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննարկել է տեքստը, եւ իրենց համար ընդունելի չէ այն:

«Մենք ներկայացրել էինք կոնկրետ առաջարկներ, այն է` Ընտրական օրենսգիրքը պետք է օր առաջ բարեփոխվի, եւ հիմնաքարը պետք է լինի անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Այն տեքստը, որ առաջարկել է Հանրապետականը, դեկլարատիվ, ոչինչ չասող, բարի ցանկությունների հայտարարություն է, եւ որեւէ գործնական, կիրառական քայլ` ինչպես անել երկրում ստեղծված համակարգային ճգնաժամը հաղթահարելու, համակարգային խնդիրները լուծելու համար, չի առաջարկվում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի տեղեկություններով` մյուս քաղաքական ուժերը եւս չեն միանում այս տեքստին, հավանաբար, բացառությամբ ՕԵԿ-ի, ուստի արտահերթ նիստ հրավիրելու հարցը օրակարգից դուրս է գալիս:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ բաժանված տեքստում չկան կոնկրետ քայլեր, թե ինչը ինչին պետք է հաջորդի, եւ ամբողջ տեքստը «լավ կլինի, որ լավ լինի» սերիայից է:

Նաիրա Զոհրաբյանի ասելով` այնուամենայնիվ, եթե ՀՀԿ-ն կամ որեւէ քաղաքական ուժ արտահերթ նիստ հրավիրի, իրենք պատրաստ են ներկա գտնվել այդ նիստին եւ հայտնել իրենց դիրքորոշումը: Պատգամավորն ասաց, որ իրենք չեն պատրաստվում արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter