HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մասնակցել է բժշկական համալսարանի գիտխորհրդի հատուկ նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մասնակցել է բուհի գիտական խորհրդի հատուկ նիստին` նվիրված ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 75-ամյակին և աշխատանքային գործունեության 50-ամյակին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, բժշկագիտության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հանրապետության նախագահը Հովհաննես Սարուխանյանին հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել և հաջողություններ մաղթել անվանի գիտնականին ու վիրաբույժին, ում անունը, նախագահի խոսքով, երախտագիտությամբ են հիշում նրա սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել վաստակաշատ գիտնականի տված գիտելիքները, դառնալ լավ, պիտանի մասնագետներ:

Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter