HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը կոչ է արել պահպանել դրական դինամիկան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է քաղաք Ասկերան եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Զեկույցներով հանդես են եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջվարչակազմի կողմից իրականացվել է ակտիվ աշխատանք: Բակո Սահակյանի խոսքով՝ միեւնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների դրական դինամիկան, որպեսզի լուծվեն շրջանում դեռեւս առկա բազմաթիվ խնդիրները: 

Նախագահը հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի եւ համապատասխան մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: 

Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter