HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ում անդրադարձել են առաջիկա զորավարժության թեմային

Մարտի 25-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի ու մի շարք զորամասերի հրամանատարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բանակային ընթացիկ խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:  

Խորհրդակցության ընթացքում բանակի հրամանատարը անդրադարձել է առաջիկայում բանակի միավորումներից մեկում տարվա պատրաստության պլանով նախատեսվող մարտավարական զորավարժության նախապատրաստությանն ու դրա անցկացման հետ կապված հարցերին: Նույն թեմայի շուրջ համապատասխան պարզաբանումներով ու մեկնաբանություններով հանդես են եկել նաև բանակի հրամանատարի տեղակալները:

Բացի վերոնշյալ միջոցառմանն առնչվող քննարկումներից, խորհրդակցության ժամանակ շոշափվել են նաև բանակաշինության ներկա գործընթացներին վերաբերող այլ հարցեր:

Այս մասին հայտնում է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter