HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ում զինվորների համար համերգ են կազմակերպել

Զինծառայողների առօրյան առավել հետաքրքիր դարձնելու և անձնակազմի համար լիցքաթափվելու հնարավորություններ ստեղծելու նպատակով պաշտպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում:

Նշված միջոցառումներից հերթականը մարտի 26-ին տեղի է ունեցել արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: «Ղարաբաղ» և «Զանգեզուր» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրի շրջանակներում զինվորականների համար կազմակերպվել է համերգ, որի ընթացքում բազմաթիվ հայրենասիրական երգերի կատարումներով հանդես են եկել հանրապետության ճանաչված արվեստագետներ:

Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter