HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում մեռելոցի օրերը կլինեն ոչ աշխատանքային

Համաձայն ԼՂՀ կառավարության մարտի 27-ի որոշման` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ, 2013 թվականի ապրիլի 1-ի (Սուրբ Հարության տոնին հաջորդող), հուլիսի 8-ի (Վարդավառ: Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին հաջորդող), օգոստոսի 19-ի  (Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող) և սեպտեմբերի 16-ի (Խաչվերացի տոնին հաջորդող) աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխվում են 2013 թվականի ապրիլի 13-ի, հուլիսի 13-ի, օգոստոսի 24-ի և սեպտեմբերի 28-ի շաբաթ օրերը:

Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter