HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ցուցահանդես՝ «Դպրոցները լուսանկարներում» (տեսանյութ)

«Դպրոցները լուսանկարներում» խորագիրը կրող ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին Հայաստանի մարզերի անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ:

Ցուցահանդեսը կազմակերպած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչների խոսքերով՝ նպատակը այդ դպրոցների հանդեպ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ուշադրության հրավիրումն է՝ ակնկալելով աջակցություն դպրոցների վերանորոգման, հարդարման աշխատանքներին:

Ցուցահանդեսում ներկայացվել են 26 դպրոցների լուսանկարներ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերից:

Դպրոցների լուսանկարների և տեղեկատվության հավաքագրմանն օժանդակել են կամավորներ, տարբեր ՀԿ-ների, դպրոցների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

Լուսանկարները ներկայացված են նաև http://armhels.wordpress.com/ էլեկտրոնային հարթակում, որը ստեղծվել է «Ինտերնյուս» ՀԿ-ի ֆինանսավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter