HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառլսենը հաղթեց Գելֆանդին եւ առաջ անցավ Արոնյանից

Րոպեներ առաջ նորվեգացի Մագնուս Կառլսենը սպիտակներով ոչ անակնկալ հաղթանակ տարավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ, որին առաջին փուլում հաղթել էր նաեւ սեւերով: Փաստորեն, 10 տուրից հետո հավակնորդների մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել վարկանիշային առաջատարը: Մագնուսը ունի 7, իսկ Արոնյանը՝ 6,5 միավոր: Հիշեցնենք, որ Լեւոնը հետ ընկավ հենց Գելֆանդին պարտվելուց հետո: Իր հերթին Լեւոնին հետապնդում է Կրամնիկը, որն ունի 6 միավոր: Գելֆանդը, Գրիշչուկը եւ Սվիդլերը վաստակել են 4,5-ական, Իվանչուկը եւ Ռաջաբովը՝ 3,5-ական միավոր:  

Վաղը կկայանան 11-րդ տուրի Գրիշչուկ-Կառլսեն, Կրամնիկ-Ռաջաբով, Սվիդլեր-Արոնյան, Իվանչուկ-Գելֆանդ պարտիաները: Առաջին փուլում այս զույգերը ոչ-ոքի էին խաղացել, եւ միայն Կառլսենն էր սպիտակներով հաղթել Գրիշչուկին:  

14 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին, եւ հաղթողը աշխարհի չեմպիոնի թագը նոյեմբերին կվիճարկի գործող չեմպիոն, հնդիկ Վիշի Անանդի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter