HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ինչի՞ շուրջ են խոսել Բաղդասարովն ու Ծառուկյանը

Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, «Հրապարակի» հաստատ տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջև այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել:

Երեկ թերթը փորձել է Մ.Բաղդասարովից ճշտել` ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին` նա անչափ բարյացակամ ասել է. «Յա վաս սլուշայու», բայց երբ իմացել է, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասել է` «ես ժամանակը չունեմ» ու անջատել է հեռախոսը: Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետև ապրիլի 12-ին ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տևական ժամանակ տնօրինած և մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար:

Ի դեպ, թերթի հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտել են Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter