HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». նախագահի վերահսկողականի պետը գնել է «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը: Ըստ թերթի տեղեկությունների՝ գործարքն իրականացվել է նրա եղբոր` Հակոբի միջոցով, ասել է թե՝ սեփականատերը Հովսեփյանի հարուստ եղբայրն է:

Հ. Հովսեփյանի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, թե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը որեւէ առնչություն չունի բանկի հետ: Սակայն Հ. Հովսեփյանի եղբայրն այժմ բանակցություններ է վարում՝ քննարկելու բանկը ձեռք բերելու նպատակահարմարությունը:

Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են՝ գործարքն արդեն կայացել է, եւ Հովիկ Հովսեփյանի ընտանիքը եւս իր մասնաբաժինն ունի այնտեղ: Ի դեպ, հիշեցնենք, որ Հակոբ Հովսեփյանը ժամանակին փախուստի մեջ էր` խարդախության մեղադրանքի պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter