HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հեղափոխություն են հրահրում

Եվրամիությունը Հայաստանին մեկ մլն եվրո է տրամադրել մի քանի ծրագրերի իրականացման համար, որոնցից մեկն էլ արտագաղթի կանխումն է:

«ՉԻ»- Եվրամիությունն, իհարկե, ճիշտ է վարվել: Ավելի լավ է հիմա մեկ մլն եվրո տալ, քան թե հետագայում տասնապատիկը ծախսել` Եվրոպայից ապօրինի հայ ներգաղթյալներին «դեպորտ անելու» համար: Չնայած` ԵՄ-ն ավելի ճիշտ կվարվեր, եթե գումարի փոխարեն Հայաստանին մեկ մլն եվրոյի դեզադորներ ուղարկեր: Արտագաղթի հիմնական պատճառը, ինչպես հայտնի է, երկրում հաստատված գաղջ մթնոլորտն է, որն էլ կարելի էր փոխել դեզադորների (դիտմամբ չենք օգտագործում հույժ հայեցի «ապահոտիչ» եզրույթը) օգնությամբ: 

Մյուս կողմից, սակայն, ԵՄ-ն ակնհայտորեն գլուխը պատովն է տվել, որովհետև իր այդ քայլով ոչ միայն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այլև սասանում է մեր տնտեսական քաղաքականության հիմքերը: 

Ավելին` ԵՄ-ն փաստորեն մեր երկրում հեղափոխություն է հրահրում, որովհետև եթե մարդիկ չարտագաղթեն` պիտի մնան Հայաստանում ու հեղափոխություն անեն: 

Հուսով ենք` ՀՀ իրավապահները շատ արագ քրեական գործ կհարուցեն ԵՄ-ի նկատմամբ (փողերի լվացման մեղադրանքով):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter