Բնակարանում դիակ է հայտնաբերվել
Այսօր` ժամը 00.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127/3 շենքի (հանրակացարան) 6-րդ հարկի բնակիչը չի արձագանգում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով բացվել է դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1941թ. ծնված Վեներա Անդրեսյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել