Մեքենան շրջվել է Մարմաշեն-Գյումրի ճանապարհին. վարորդը մահացել է
Երեկ ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.20-ի սահմաններում 48-ամյա Սամվել Սարգսյանի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մարմաշեն-Գյումրի ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել