HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժբախտ պատահար` Արմավիրի քաղաքապետի և Ռուբեն Հայրապետյանի ավազի հանքում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երեկ` ժամը 18.50-ին, տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի մոտակա ավազի հանքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով քաղաքացի է մահացել:  

Պարզվել է, որ «Արմավիր Շին» ՍՊԸ-ին պատկանող ավազահանքի տարածքում հանքավայրի աշխատակից` 1981 թ. ծնված Գառնիկ Մարգարյանը, դեռեւս չպարզված հան­գամանքներում, հայտնվել է ստորամբարձչի (էլեվատոր) գլանաձեւ լիսեռի արանքում, ինչի հետեւանքով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: 

«Արմավիր Շին» ՍՊԸ-ի հիմնադիրները, ըստ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ նրանք խնամիական հարաբերություններ ունեն միմյանց հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter