Սպասվում են տեղումներ, այնուհետև` ջերմաստիճանի բարձրացում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մարտի 29-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ամպրոպ, այնուհետև առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում 4-6, մնացած շրջաններում` 2-4 աստիճանով: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով:
Երևանում մարտի 29-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, այնուհետև առանց տեղումների եղանակ:
Երևանի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 25.80C (1901 թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -7.20C (1923 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 8.90C
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել