Մեկնարկել է ԼՂՀ վարչապետի այցը Ֆրանսիա
Այսօր մեկնարկել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի երկօրյա աշխատանքայի նայցը Ֆրանսիա: Այցը նպատակ է հետապնդում զարգացնել տնտեսական համագործակցությունը Արցախի Հանրապետության և ֆրանսիացի գործարարների ու ներդնողների միջև:
Աշխատանքային հանդիպումների ընթացքում Ա.Հարությունյանը ներկայացնելու է ԼՂՀ կառավարության ձեռնարկած նոր միջոցառումները, մասնավորապես, փոքր հիդրոէլեկտրոկայանների (վերականգնվող էլեկտրաէներգիա) և «ԱՐԻ» (ներդրումների շնորհիվ արտոնյալ պայմաններով գյուղացիներին միկրովարկերի տրամադրում) ծրագրերը:
Այսօր վարչապետը հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը և ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթին:
Օրվա երկրորդ կեսին ծրագրված է Ա.Հարությունյանի հանդիպումը ֆրանսիացի գործարարների և ներդրողների հետ: Վարչապետի հանդիպումները շարունակվելու են մարտի 29-ին: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել