HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանի՝ «Լիդիան Ինթերնեյշնլի» տնօրենների խորհրդին միանալու վերաբերյալ

«Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ տնօրենների խորհրդի անդամ դառնալու մասին: Պարզաբանենք, որ սա գործադիր պաշտոն չէ, և Լիդիանի տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ:  

«Լիդիան ինթերնեյշնլը» «Գեոթիմ» ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է: «Լիդիան ինթերնեյշնլի» գրասենյակը գտնվում է Միացյալ Թագավորությունում: «Լիդիանը» բաց բաժնետիրական ընկերություն է՝ ցուցակված Տորոնտոյի ֆոնդային բորսայում:

Ընկերությունը՝ Ամուսլարի ոսկու հանքավայրի ծրագրի իրականացման ընթացքում ներդրնելու է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար, որից մոտավորապես 240-ը՝ հանքի շինարարության փուլում:

«Լիդիան ինթերնեյշնլի» հիմնական բաժնետերերն են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), «Ամբեր Կապիտալը», «Վան էկ Գլոբալը» և մի շարք այլ միջազգյաին ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ: 

Ամուլսարի ծրագիրը իրականացվում է Էկվադորյան սկբունքների շրջանակներում, որոնք հիմնված են մի շարք միջազգային կազմակերպությունների բնապահպանական և սոցիալական չափանիշների, այդ թվում՝ ՄՖԿ-ի կատարողականի չափանիշների վրա:
 
Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր տնօրեն և նախագահ պարոն Թիմ Քոֆլինը ողջունել է պարոն Սարգսյանի նշանակումը. ««Լիդիանը» ողջունում է պարոն Սարգսյանի նշանակումը տնօրենների խորհրդում: Պարոն Սարգսյանի փորձն ու գիտելիքը կարևոր ներդրում կլինեն մեր ընկերությունում: Նրա ներկայությունը Խորհրդում մեզ համար պատիվ է և մեր ընդլայնվող բարձրակարգ թիմի, ինչպես նաև Ամուլսարում միջազգային բարձր կարգի հանքարդյունաբերություն իրականացնելու մեր պատրաստակամության արտացոլումն է: Ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները թե՛ Հայաստանը»,- ասել է Թիմ Քոֆլինը:

Պարոն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը՝ Լոնդոնի իր գրասենյակից. «Ուրախ եմ «Լիդիանի» փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ: Մինչ այդ պարոն Սարսգյանը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Միացյալ Թագավորությունում եւ Եվրասիայում:  Արմեն Սարգսյանը նաեւ հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության եւ համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական եւ բիզնես առաջնորդների միջեւ:
 
Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական,  ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն եւ Bank of America Merrill Lynch-ը:

«Գեոթիմ» ընկերություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter