Սեմինար-խորհրդակցություն` ոստիկանությունում
«Ոստիկանությունում շարունակվում են բարեփոխումները, որոնց արդյունավետությունը բարձրացնելու, աշխատակիցների գիտելիքները զարգացնելու համար պարբերաբար կազմակերպվում են սեմինար-խորհրդակցություններ»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը` տարածած հաղորդագրության մեջ:
Մարտի 28-ին ոստիկանության հերթապահ մասերի պետերի մասնակցությամբ անցկացված հերթական սեմինար-խորհրդակցության բացման խոսքում ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ողջունելով մասնակիցներին, նախ շնորհակալություն հայտնեց փոփոխություններին արձագանքելու եւ նոր մոտեցումներն արագ կյանքի կոչելու համար: Իհարկե, դեռ կան թերություններ, որոնք վերացնելուն էլ ուղղված են սեմինարները: Այսօր, փաստորեն, ոստիկանության հերթապահ մասերի կարգավիճակն ու դերն է բարձրացվել, նրանց են հանձնվել նաեւ ՁՊՎ-ները` ձերբակալվածների պահման վայրերը, ինչը ենթադրում է նաեւ պատասխանատվության բարձրացում:
Կարեւորելով ոստիկանության հերթապահ մասերի դերը քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու գործում` Վլադիմիր Գասպարյանը հատուկ ուշադրություն հրավիրեց քաղաքացիներից հաղորդումներ ընդունելու ընթացակարգին, նաեւ այն հոգեբանական խնդիրներին, որ կարող են ծագել հայտարարություն տվողների հետ:
Հանդիպման վերջում Վլադիմիր Գասպարյանը հաջողություն մաղթեց սեմինար-խորհրդակցության մասնակիցներին` հույսով, որ ոստիկանությունում կատարվող բարեփոխումները կյանքի կկոչվեն սրտացավ ու բանիմաց, պրոֆեսիոնալ ոստիկանների ուժերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել