HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանը հայտնվեց երրորդ տեղում

Լեւոն Արոնյանն այսօր երկրորդ պարտությունը կրեց հավակնորդների լոնդոնյան մրցաշարում, եւ փաստորեն այլեւս իրատեսական չէ խոսել նրա հնարավորությունների մասին: Լեւոնը սեւերով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերին, որի հետ առաջին փուլում ոչ-ոքի էր խաղացել:

Լեւոնի հիմնական մրցակիցներից Մագնուս Կառլսենը սեւերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ, նույն ելքն ունեցավ Իվանչուկ-Գելֆանդ պարտիան: Իր հերթին Կրամնիկը սպիտակներով հաղթեց Ռաջաբովին եւ առաջ անցավ Արոնյանից:

Այս պահին 11 տուրից հետո Կառլսենը ունի 7,5, Կրամնիկը՝ 7, Արոնյանը՝ 6,5, Սվիդլերը՝ 5,5, Գելֆանդն ու Գրիշչուկը՝ 5-ական, Իվանչուկը՝ 4, իսկ Ռաջաբովը՝ 3,5 միավոր:

Վաղը կմրցեն Կառլսեն-Իվանչուկ, Գելֆանդ-Սվիդլեր, Արոնյան-Կրամնիկ, Ռաջաբով-Գրիշչուկ զույգերը:

Փաստորեն, մնացել է 3 տուր, որոնցում համաշխարհային առաջատար Կառլսենը դժվար թե բաց թողնի հիանալի հնարավորությունը, առավել եւս, որ այդ երեք պարտիաներից երկուսում նա խաղալու է սպիտակներով:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter