Այգեշատում լվացել եւ յուղով են օծել զինվորների ոտքերը
Այսօր Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադայի 22 զինվորներ, զորամասի սարկավագ Ռաֆիկ Խաչատրյանի ու գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Իշխան Հարությունյանի գլխավորությամբ, այցելեցին Այգեշատի սուրբ Գեւորգ եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգեւոր հայրը՝ Տեր Մաշտոց Ստեփանյանը կատարեց ոտնլվայի արարողություն:
Քահանան զինվորներին բացատրեց ոտնլվայի իմաստը եւ խորհուրդը, այնուհետեւ օրհնեց նրանց:
Իշխան Հարությունյանն ասաց, որ ամեն տարի այդ օրը զինվորներին տանում են եկեղեցի:

Նշենք, որ եկեղեցական ծիսակատարության համաձայն`ավագ հինգշաբթին նվիրված է Տիրոջ վերջին ընթրիքին: Եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ` ի հիշատակ վերջին ընթրիքի ժամանակ սբ. Հաղորդության խորհրդի հաստատման:
![]() |
![]() |
Երեկոյան եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն: Հիսուս Քրիստոսն էլ վերջին ընթրիքից հետո, խոնարհության օրինակ ցուցաբերելով, լվանում է իր աշակերտների ոտքերը: Նույն օրինակով եկեղեցիներում հոգեւորականները խորանին ծնկաչոք լվանում եւ յուղով են օծում 12 մանուկների ոտքերը:


Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել