HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». համատեղ ջանք

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստան-Չեխիա հանդիպման ժամանակ հարյուրավոր ֆուտբոլասերների դրսում մնալու համար մեղադրել է «Արմմոբիլ» ընկերությանը, վերջինիս ներկայացուցիչն էլ հայտարարել է, թե մարդիկ առանց տոմսի ստադիոնում կարող էին հայտնվել միայն այն մուտքով, որը հսկում էր ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունը:

«ՉԻ» - Այ սա իսկապես սենսացիոն հայտարարություն է: Փաստորեն, ըստ «Արմմոբիլ» ընկերության, Սերժ Սարգսյանի թիկնազորը պիտի վերահսկեր, որ մարզադաշտի մուտքերից մեկով ընդհանրապես ոչ մեկը չկարողանա ներս մտնել, բայց թեկնապահները ճիշտ հակառակն են արել՝ ում ասես ներս են թողել (ենթադրաբար որոշակի վարձատրության դիմաց):

Այս հայտարարությունից հետո, կարծում ենք, ֆուտբոլի ֆեդերացիան ու Սերժ Սարգսյանի թիկնազորը պիտի բռնեն ու համատեղ ուժերով մի լավ ծեծեն «Արմմոբիլ» ընկերության պատասխանատուներին: Դա ոչ միայն կբարձրացնի նշված կառույցների մարտունակությունը, այլև մեծապես կնպաստի հայկական ֆուտբոլի առողջացմանը: Մանավանդ որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մեր հավաքականի խաղերի տոմս վաճառող ընկերության կարիք չի զգացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter