HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկոմատներից մոտ կես միլիոն դոլար է գողացել

ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է Մ. Թումասյանի կողմից բանկային քարտերի եւ հաշվեհամարների հետ կապված տարատեսակ զեղծարարությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Պարզվել, որ  Մ. Թումասյանը 2008թ. սեպտեմբերի սկզբներին, գտնվելով  Մոսկվայում, համացանցային շփումների ընթացքում ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված՝ «Loader» կեղծանուն օգտագործող անձնավորության հետ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադել ԱՄՆ «Citibank» բանկի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավեններիվրա գրառված տեղեկությունները՝ բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու և «Citibank» -ի ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար:

Նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները տևական ժամանակ՝ 2008 թ. սեպտեմբերից մինչև նոյեմբեր գործել են տարբեր պետությունների՝ Ռուսաստանի, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով և «Citibank»-ի և «7-11» ցանցի խանութների բանկոմատներից Ամերիկայի տարածքում 2008 թ. սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կանխիկ փողի տեսքով գողացել են առնվազն 134 մլն 178 հազար 839 ՀՀ դրամին համարժեք 436 հազար 500 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար:

Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter