HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «թագավոր ախպեր ջանի» պատճառո՞վ

2013թ. մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատված, գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանի պաշտոնանկությունը «լուրջ պատճառներ» ունի:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատախազն աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ իր որսի ընկեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմել է «թագավոր ախպեր ջան» արտահայտությամբ: Ու երբ այս մասին համապատասխան մարմինները հաղորդել են ուր որ հարկն է, Պարսամյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնին:

«Ժողովուրդ»-ն անձամբ Ս.Պարսամյանից ճշտեց լուրի իսկությունը: Նա ամեն ինչ արեց՝ հերքելու իրողությունը. «Ես դաստիարակություն ունեմ, ես դաստիարակված անձնավորություն եմ, ես գիտեմ՝ մեր երկրի թագավորը, մեր երկրի ղեկավարն ով է, և թող ոչ ոք նման ստահոդ տեղեկություններ չտարածի... Ես Ծառուկյանի հետ որսի էլ եմ գնացել, հաց էլ եմ ուտում, շփվում էլ եմ արդեն 20 տարուց ավելի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter