HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». կալանավորվել է հեռուստամեկնաբանի եղբայրը

Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության բաժնի պետի տեղակալ Պետիկ Հակոբյանի միջնորդությունը՝ Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ:

Նա Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանի հարազատ եղբայրն է, ով 2001թ. հունվարի 1-ից մինչև 2010-ի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը:

Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր. 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետությանը պատճառված շուրջ 85 մլրդ դրամ վնասի համար:

Ռուբեն Մնացականյանը կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող և այժմ կալանքի տակ գտնվող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում:

Եվ չնայած Ռ.Մնացականյանի մասով նախաքննությունը նոր թափ է հավաքում, Գյումրիում ասում են, որ այս կալանավորումը քաղաքական պատվեր է: Ենթադրվում է, որ հեռուստամեկնաբանի եղբայրը մինչև փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ստվերային քարոզչություն է իրականացրել ոչ իշխանական թեկնածուի օգտին, ինչն էլ աննկատ չի մնացել իշխանությունների աչքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter