HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա օրերին պարարտանյութ և դիզվառելիք կստանան բարձրադիր գոտիների հողօգտագործողները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարտի 28-ին տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Պարարտանյութի և դիզելային վառելիքի բաշխման գործընթացը շարունակվում է. բաշխումը հիմնականում կատարված է ցածրադիր գոտիներում, առաջիկա օրերին էլ պարարտանյութ և դիզվառելիք կստանան բարձրադիր գոտիների հողօգտագործողները:

Առաջիկա օրերին կմեկնարկի նաև գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուի բաշխումը: Ս. Կարապետյանը մարզպետներին առաջարկեց նաև հստակեցնել մարզերում առկա պահանջարկը և վերջնական տվյալները ներկայացնել նախարարություն:

Ա.Գևորգյանը կարևորեց ինչպես սերմացուի, այնպես էլ պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի արագացումը, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հողօգտագործողները դժվարություններ չունենան:

Նա մարզպետներին հորդորեց սերտ համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ծրագրերը ժամանակին իրականացնելու համար: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter