Հայաստանի 352 համայնքում ներդրված է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը
Ներկայում համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ) ներդրված է Հայաստանի 352 համայնքում, էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգից օգտվելու հնարավորություն ունի 129 համայնք: Այս մասին նշվեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարտի 28-ին անցկացված մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցության ժամանակ:
Կարևորելով էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը համայնքներում աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ Արմեն Գևորգյանը մարզպետներին և ՏԿ նախարարության պատասխանատուներին հանձնարարեց համատեղ աշխատանքներ իրականացնել՝ համակարգերի ներդրման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:
Բարձրացվեց մարզերում ինտերնետ կապի որակի հարցը, ինչի վրա կհրավիրվի նաև օպերատոր ընկերությունների ուշադրությունը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել