Սկսվում է Հայաստանում չինարենի՝ տարածաշրջանային նշանակությամբ դպրոցի կառուցումը
Հայաստանի և Չինաստանի նախագահների պայմանավորվածության համաձայն՝ մարտի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Տյան Չանչունը ստորագրեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր:
Համաձայնագրով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:
Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում ՉԺՀ կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառներում:
2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է տրամադրել 70 մլն չինական յուանի անհատույց օգնություն:
Նախատեսվում է նշված գումարը ծախսել մաքսային զննման սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց հիմնելու վրա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել