Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առընչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 28-ին ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առընչվող հարցեր:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է և ընդգրկում այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը, ռազմական վարժանքները, պաշտպանական բարեփոխումները:
Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ջեյմս Ապատուրային կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել