«Արմավիան» ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները
«Արմավիա» ազգային ավիափոխադրողը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում հայտնում է, որ ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները։
«Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատելն այլևս անհնար է։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթացը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, և մաղթում է նրանց հաջողություն»,- ասվում է «Արմավիայի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել