HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձորում կհնչի հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի երաժշտությանը

Ապրիլի 5-ին Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի ունենա «Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը, որի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ: Կհնչեն Մոնտի Նորման, Գրեգ Քեմփ, Հովարդ Շոր, Ջորջ Գերշվին, Ջոն Ուիլյամս, Հանս Զիմմեր, Ջեյմս Հորներ, Էնիո Մորիկոնե, Լեոնարդ Բերնշթայն, Նինո Ռոտա, Հենրի Մանցինի, Լալո Շիֆրին, Կառլոս Գարդել:

«Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» ծրագիրը շարունակական է. առաջիկայում այն կներկայացվի նաև այլ մարզերի երաժշտասեր հասարակությանը։

Ծրագիրը կազմակերպում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter