
Սևանա լիճն կընդգրկվի՞ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում
Ապրիլի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա էկոլոգիական հեռուստամարաթոն՝ նվիրված Սևանա լիճը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելուն:
Միջոցառումը կազմակերպում է «Terra Viva» միջազգային էկոլոգիական շարժումը՝ նախագծի նախաձեռնող խմբի համանախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ Ռուբեն Մելքոնյանի և «Terra Viva» միջազգային էկոլոգիական շարժման նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՅՈւՆԵՍԿՕ-ի մրցանակի դափնեկիր Նիկոլայ Դրոզդովի գլխավորությամբ:
Սևանա լիճը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտ ճանաչելու նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությանը, որը 2013թ. հայտարարեց ջրային համագործակցության տարի:
Այս տարի ՄԱԿ-ի դրոշի ներքո պետք է համախմբվեն միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններ, քաղաքացիական հասարակությունը և բիզնեսը, որպեսզի մշակեն նոր գաղափարներ քաղցրահամ ջրի պահպանման և օգտագործման գործում: Այս մասին հայտնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
Մեկնաբանել