HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». արտակարգ դրություն են հայտարարել

ՀՀԿ-ԲՀԿ «ձեռնամարտը» Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ թափ է հավաքում: Սերժ Սարգսյանը նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կրկնել է իր «ապրիլյան թեզիսները»՝ այս ընտրությունները, ճիշտ է, մասամբ տնտեսական-կենցաղային են, սակայն, միեւնույն է, քաղաքականացվելու են ու հեշտ չեն լինելու, ուստի մեզ համար ավելի կարեւոր են, քան խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:

Հիմա ՀՀԿ-ում եռուզեռ է` «մի ուրիշ ձեւ». աշխատում են «թուղթ ու գրիչով», քարոզչագետ Արմեն Աշոտյանն անձամբ է գրում «ռոլիկների սցենարները»` ոչ մեկին չի վստահում: Օրը մի քանի անգամ ՀՀԿ մարզային, երեւանյան կառույցներում ժողովներ են անում: Որ պատգամավորը օրը երկու անգամ չի մտնում շտաբ, չի արտաբերում «ինչով կարամ օգտակար ըլնեմ» բառակապակցությունը, արժանանում է բանադրանքի:

Եթե ԲՀԿ-ն ունի 160 շտաբ, ապա ՀՀԿ-ն արդեն ստեղծել է 400-ը: Օրենքով թույլատրվում է 440-450 շտաբ, որոշել են հասնել եւ անցնել 450-ը: Մոբիլ խմբերով անակնկալ այցեր են կազմակերպվում այդ շտաբեր, որ տեսնեն, թե ինչով են այնտեղ զբաղված իրենց յուրայինները, հո գլուխ չե՞ն պահում:

Եվ այս ամենը, ինչպես տեղեկացրել է այդ «զորավարժությունների» մասնակիցներից մեկը, «նրա համար է, որ հանկարծ նախագահականի ժամանակ թույլ տրված սխալները չկրկնվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter