HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». պաշտոնական աղբյուրները հերքել են Սերժ Սարգսյանին

ՀՀԿ արտահերթ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր»:

Հայտարարությունից շատ չանցած` պաշտոնական աղբյուրները հերքել են Ս. Սարգսյանին: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` նախորդ տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալները 2011թ. համեմատ նվազել են 27.5 տոկոսով: Ընդ որում, իրենց ներդրումների ծավալները կրճատել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ՌԴ-ն ու ԱՄՆ-ը:

Հարկ է նկատել, որ Հայաստանը գնալով իր ներդրումային գրավչությունը կորցնում է նաեւ իր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի համար: Խոսքն այն երկրի մասին է, որը Հայաստանում բավական մեծ թվով սեփական ձեռնարկություններ ունի, որոնք վերցրել է «Գույք պարտքի դիմաց» հայտնի ծրագրի շրջանակներում: ՌԴ-ն ներդրումներ չի անում անգամ իրեն պատկանող ձեռնարկություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter