Մի շարք զինծառայողներ պարգեւատրվել են
Հերթական անգամ իրենց լավագույնս դրսևորած մի շարք զինծառայողներ մարտի 30-ին պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից:
ՀՀ սահմանները պաշտպանելիս, մարտական հերթապահության, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու, ինչպես նաև զգոնություն, վճռականություն և խիզախություն ցուցաբերելու համար զինված ուժերի զինծառայողներ, կապիտան Սմբատ Վարդանյանը, ավագ լեյտենանտ Ապետ Սարգսյանը, ինչպես նաև պայմանագրային զինծառայողներ ավագ Արթուր Վարդումյանը, սերժանտ Հայկ Մարտոյանը, կրտսեր սերժանտ Նահապետ Ղևոնդյանն ու շարքային Արմեն Շախիկյանը պարգևատրվել են «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:
Պաշտպանության նախարարը նշել է, որ բանակի հզորությունից է կախված մեր ժողովրդի անվտանգությունը և կարևորել է զինծառայողների ցուցաբերած խիզախությունը: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նրանց խիզախությունը օրինակելի պետք է լինի ազգային բանակի բոլոր զինծառայողների համար:
Անմիջական զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների թե՛ նյութական ապահովվածության, թե՛ սոցիալ-կենցաղային հարմարավետության պայմաններին, խոսել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել