HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Պետրոս Ղազարյանը նոր կայք է բացել

Թերթը հիշեցնում է, որ արդեն անդրադարձել է «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի` լուրերի թողարկումից մեկուսացմանը եւ գրել, որ նա պատրաստվում է սեփական ինտերնետ կայք ստեղծել: Այդ լուրից հետո Ղազարյանը բորբոքվել էր եւ «Ֆեյսբուքով», լրատվական կայքերով հերքում տարածել: Սակայն երեկ արդեն թերթի գրածը հաստատվել է: Պետրոս Ղազարյանի կայքի` «Էլեկտրոնային ամսագրի» (ejournal.am հասցեով) առաջնորդողում գրված է, որ 15 փորձագետներ` լրագրողներ, գրողներ, քաղաքական գործիչներ, վերլուծություններ են անելու: Նրանց մեջ են Վիոլետ Գրիգորյանը, Ստեփան Սաֆարյանը, Սուրեն Սուրենյանցը, Վահան Արծրունին, Մարինե Պետրոսյանը, Տիգրան Հակոբյանը եւ իհարկե ինքը` Պետրոս Ղազարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter