
Ծառատունկ «Հաղթանակ» զբոսայգում (լուսանկարներ)
Համահայկական բնապահպանական ճակատն այսօր ծառատունկ էր կազմակերպել Հաղթանակ զբոսայգում: Տնկվեցին 60 սոսիներ, որոնք տրամադրել էին ՀԲՃ-ի համախոհները: Տնկվեցին նաև մրգատու ծառեր: Քաղաքապետարանն օգնել էր տարածք տրամադրելով և փոսեր փորելով:
Նոր ծառերը տնկվեցին այգու «Հերոսների ծառուղի» կոչվող հատվածի մոտակայքում՝ նախկին «Արագիլ» սրճարանի հարևանությամբ: Բնապահպան ակտիվիստ Լևոն Գալստյանի կարծիքով, լավ կլիներ, եթե նմանատիպ միջոցառումները նախադեպային դառնային: Տնկած ծառերը այսօրվա ծառատունկի մասնակիցները երկրորդ անգամ ջրելու են ապրիլի 3-ին:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել