HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վավերագրական ֆիլմերի եռօրյա փառատոն` Գյումրիում

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ, մարտի 28-ից 30-ը կազմակերպել էր «CAUCADOC-ը Գյումրիում» խորագրով վավերագրական ֆիլմերի փառատոն: Եռօրյա փառատոնի շրջանակներում Գյումրու Գեղագիտական ազգային կենտրոնի փոքրիկ դահլիճում ցուցադրվեց 6 ֆիլմ՝ օրական երկու ցուցադրությամբ: Ֆիլմերը Պրահայում տեղի ունեցած «Մեկ աշխարհ» փառատոնի արխիվից են: Տարբեր երկրներում նկարահանված վավերագրական այս ֆիլմերում արծարծվում են այնպիսի թեմաներ ու խնդիրներ, ինչպիսիք են արտագաղթը, մարդու իրավունքները, թմրամոլությունը, գործազրկությունը, աղքատությունը, ռասսայական խտրականություն եւ այլն:

Ծրագրի համակարգող Սոնա Սահակյանի խոսքերով, մարզերում անցկացվող այս փառատոնի նպատակը միայն լավ ֆիլմերի ցուցադրությունը չէ: «Եթե նկատեցիք, ամեն ֆիլմի ավարտից հետո լինում են քննարկումներ ոլորտի փորձագետների եւ հյուրերի մասնակցությամբ: Մեր նպատակն է՝ այդ ֆիլմերի ցուցադրությամբ եւ նրանց շուրճ ծավալվող քննարկումների միջոցով մարդկանց ուշադությունը բեւեռել գրեթե բոլոր տարածաշրջաններին բնորոշ վերը թվարկված խնդիրների վրա«,-ասում է Սոնա Սահակյանը:

Գյումրիում, ինչպես խոստովանեցին փառատոնի կազմակերպիչները, մարդաշատ եղել է միայն բացման օրը: Այդ օրը ցուցադրվել են աուտիզմով տառապող 9-ամյա երեխայի մասին պատմող «Դրոնան եւ ես» (Նիդեռլանդներ, 2009թ.) եւ ուկրաինացի կնոջ ու նրա սեւամորթ որդեգիր տղայի մասին պատմող «Ընտանիքի պատկերը սեւ ու սպիտակ» (Կանադա 2011թ.) ֆիլմերը:

Մարտի 29-ին հանդիսատեսի դատին է հանձնվել «Անցանկալիները» (Չեխիա, 2010) եւ «Կարլայի աշխարհ գալը» (Իսպանիա, բելգիա, ԱՄՆ, 2011) ֆիլմերը:

Այսօր փառատոնի վերջին օրն էր, եւ կազմակերպիչները ներկայացրեցին արտագաղթի մասին պատմող «Վերջին գնացքով դեպի տուն« (Կանադա, Չինաստան, 2009թ.) եւ ռումին օլիգարխների ապրելակերպի մասին պատմող «Կապիտալիզմ-մեր գաղտնի բաղադրատոմսը» (Ռումինիա, Ֆրանսիա, 2010) Ֆիլմերը:

Մեկնաբանություններ (1)

ԿԻՆո
Հրաշալի է.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter