Հրապարակվեց
Երեկ` կեսգիշերին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը թեեւ ուշացումով, այնուամենայնիվ հրապարակել է «Մարդու իրավունքներ-2010» տարեկան զեկույցը: Հայաստանի վերաբերյալ հատվածում խիստ կոշտ գնահատականներ կան:
Զեկույցում քաղբանտարկյալների մասին առանձին բաժին կա, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, բազմաթիվ դիտորդների գնահատմամբ` քաղաքական դրդապատճառներով ընթացած դատավարության արդյունքում: Անդրադարձ կա մյուս քաղբանտարկյալներին եւ քաղհալածյալներին, հատկապես ուշադրություն է դարձվել Սասուն Միքայելյանի առողջական վիճակին:
ԱՄՆ պետդեպարտամենտը մանրամասն անդրադարձել է Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքներն անցկացնելու խոչընդոտներին, մամուլի դեմ ճնշումներին, բանակում եւ ոստիկանությունում սպանություններին, ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հետապնդումներին: Իսկ զեկույցի ներածական մասում նշվում է, որ 2008-ին Սերժ Սարգսյանը որպես նախագահ երդվել է էականորեն կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել