Հռոմի պապը կոչ է անում վերջ դնել հակամարտություններին
Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում գլխավորել է Զատկի տոնակատարությունը և հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց առջև պապերի ավանդական, խաղաղության կոչեր պարունակող ելույթում անդրադարձել հակամարտություններին:
Ֆրանցիսկոս պապը կոչ է արել վերջ դնել Միջին Արևելքի և Կորեական թերակղզի հակամարտություններին:
Հռոմի պապը նաև խաղաղության կոչ է արել սիրիացիներին՝ և նրանց, ովքեր տառապում են երկրով մեկ տեղի ունեցող բռնություններից, և արդեն փոխստական դարձածներին, ովքեր օգնության կարիք ունեն:
CNN-ի տեղեկացմամբ՝ Ֆրանցիսկոսն իր ելույթում անդրադարձել է նաև Մալիին և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությանը՝ աֆրիկյան այդ երկրներից յուրաքանչյուրին կոչ անելով ապրել ներդաշնակության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել