HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թե ինչպես մարիխուանան հայտնվեց ոստիկանի «կյանքի արկղում». պատմում է հումորային մեկնաբանը

«ArmComedy» հումորային հեռուստահաղորդման համահեղինակ և վարող Սերգեյ Սարգսյանը «բոյկոտում է» ապրիլի 1-ը: Ըստ նրա'սա այն օրն է, երբ հումորային գործում մասնագիտացած մարդիկ հանգստանում են, քանի որ ամբողջ ազգը խանդավառված սկսում է դրանով զբաղվել:

«Երբ միաժամանակ 3 միլիոն մարդ անդադար կատակում է, դա մի քիչ գերդոզավորում է, իմ կարծիքով, նույնիսկ, եթե 3 միլիոնից մի քանիսը լավն են»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Սերգեյը:

Հումորիստը կարծում է, որ հայերն իրենց հումորով տարածաշրջանում առաջատարն են: Օրինակ' Ռուսաստանում այդ շուկան հենց հայերով է լի, ու դա արդեն խոսուն փաստ է:

«Կարծում եմ՝ շատ խնդիրներ լուծելու համար օգտակար է հումորը: Ցանկացած քննադատություն կամ ահազանգ ավելի ազդեցիկ է դառնում, եթե սրամիտ է ներկայացվում: Հենց այս գործիքով կարելի է մեծացնել հասարակական ճնշումը որոշում կայացնողների վրա»,- ասում է Սերգեյ Սարգսյանը:

Նա հիշեց ոստիկանի հետ կապված մի դեպք, որն իրեն շատ է զվարճացրել: Սերգեյի կարծիքով'ֆեյսբուք սոցիալական ցանցում շփվելը ունի շատ տարօրինակ կողմեր, հատկապես երբ ֆեյսբուքն առաջարկում է ինչ-որ խաղ խաղալ ինչ-որ մեկի հետ կամ սոցիալական կայքում ընկեր համարվող անձի աստղագուշակն է ցույց տալիս:

«Մի անգամ ֆեյսբուքահայերից մեկի պատին, ով նաև ոստիկան էր, տեսա ինչ-որ նման իրավիճակ: Նա application-ը գրել էր իր էջի պատին' «Դուք բացեցիք կյանքի արկղը (lifebox) և մեջը գտաք մարիխուանա» գրառումով: Ես մեկնաբանություն գրեցի. «Էս ինչ հետաքրքիր բան եք գտել արկղում, պարոն ոստիկան», ինչին նա արձագանքեց մոտավորապես այսպես. «Իսկականից հետաքրքիր էր, բայց դա ես չէի այնտեղ գցել, ազնիվ խոսք»: Իմ կարծիքով՝ շատ համով ու անկաշկանդ, ինչ-որ տեղ նաև ինքնահեգնական կատակ էր, որի վրա մոտ երկու ժամ ծիծաղել եմ»,- նշեց Սերգեյը:

Լուսանկարը՝ Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter