HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի բոլոր վարչական շրջանները կունենան շախմատի դպրոցներ

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն վարչական շրջանում՝ թիվ 192 հանրակրթական դպրոցին կից հիմնվող նոր շախմատի դպրոցի պայմաններին:

Վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, շուտով դպրոցն ամբողջությամբ կկահավորվի համապատասխան գույքով ու պաշտոնապես կբացվի:

Մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով Երևանի քաղաքապետարանը Շախմատի ակադեմիայի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ շախմատի դպրոցներ ունենան Երևանի բոլոր վարչական շրջանները:

«Երևանում այսօր ունենք երեք շախմատի դպրոց և պատրաստվում ենք հարմարավետ պայմաններով ապահովված ևս տասը հիմնել»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter