HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթաշենում ընթանում են համալիր բարեկարգման աշխատանքներ

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Դավթաշեն վարչական շրջանի առաջին և երրորդ թաղամասերի բակային տարածքներում մեկնարկած համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բարեկարգվող բոլոր տարածքները կապահովվեն նաև ոռոգման նոր ցանցով՝ ստեղծվող կանաչ տարածքները պատշաճ խնամելու համար:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել է նաև Դավթաշենի առաջին թաղամասի 45 շենքի բակում ընթացող ֆուտբոլի նոր փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքներին: Անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված խաղադաշտն ամռանը շահագործման կհանձնվի:

Դավթաշենցիներն ասել են, որ արդեն ամռանը երեխաների հետ միասին կկարողանան լիարժեք հանգստանալ իրենց բակերում: Տարոն Մարգարյանն էլ պատասխանատուներին հանձնարարել է իրականացվող աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Դավիթաշենցիները մոռացել են ասել, որ բացի բակերում լիարժեք հանգստանալուց, շքամուտք մտնելիս էլ պետք է հաճույք զգալ: Առաջին թաղամասի 13 շենքի առաջին մուտքը արդեն 26 տարի է չի վերանորոգվել: Վերանորոգելու դեպքում շատ շնորհակալ կլինեինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter