HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». բալը թանկ է

Ըստ ՀՀ գյուղնախարարության տվյալների` երեկվա դրությամբ Հայաստանից արտահանվել է շուրջ 822 տոննա ծիրան: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վիճակը բարվոք է, ինչը պայմանավորված է ավելի լավ բերքով: 

Թերթը նկատում է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, ողջ անցած տարվա ընթացքում Հայաստանից արտահանված ծիրանի ծավալը չհասավ նույնիսկ 2 հազար տոննայի: Միեւնույն ժամանակ, նշում է, որ 2008 թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանից արդեն արտահանվել էր մոտ 4 հազար տոննա ծիրան: Մրգի արտահանման ինչպիսի արդյունքներ կարձանագրվեն այս տարվա համար` առայժմ դժվար է կանխատեսել: Հայաստանի ագրոգյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանի կարծիքով` այս տարի սպասվում է ծիրանի ոչ այնքան առատ բերք` շուրջ 20 հազար տոննա: Համեմատության համար նշվում է, որ 2008-ին ծիրանի բերքը շուրջ 100 հազար տոննա էր: Բերբերյանի համոզմամբ` ծիրանի այս տարվա բերքը քիչ է, եւ արտահանումը կհանգեցնի ծիրանի գնի բարձրացմանը ներքին շուկայում: Ներկայումս ծիրանի գինը Երեւանում տատանվում է 500-900 դրամ: 

Մեկնաբանություններ (1)

gayane
Սիրելի հետաքննող լրագրողներ, դուք կարո~ղ եք պարզել ՀՀ-ից դեպի հարևան երկրներ հոսող ոռոգման ջրի գինը, այն ջրի ,որի չլինելու /գնի պատճառով/ արդյունքում ունենք այն ինչ ունենք; Երևի ձեզ դա ավելի հասանելի կլինի: Խնդրում եմ պարզեք.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter