Բրեդլի Բուզետտոն նշանակվել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ
Բրեդլի Բուզետտոն (ԱՄՆ) նշանակվել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ:
Նախքան այս նշանակումը (2012-2013 թթ.) Բուզետտոն եղել է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Global Stunting Prevention նախաձեռնության ծրագրի ղեկավար:
2009-2012 թթ. եղել է Wellcome Trust-ի Միջազգային գործառնությունների և կառավարման տնօրեն (Միացյալ Թագավորություն):
1997-2009 թթ. աշխատել է ՊՀԾ-ի հետ տարբեր պաշտոններում:
1996 թ. ընթացքում եղել է Սան Ֆրանցիսկոյում Կառավարման խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան:
1994-1996 թթ. Բրեդլի Բուզետտոն եղել է ՊՀԾ-ի Հանրային տեղեկատվության և համակարգման աշխատակից նախկին Հարավսլավիայում, իսկ Բոսնիա Հերցեգովինայում ՄԱՄՀ-ի տեղեկատվական գծով պատասխանատու:
Նա սկսել է իր աշխատանքային գործունեությունը 1994 թ. Սան Ֆրանցիսկոյում որպես Wells Fargo Bank-ի գլխամասային գրասենյակի ծրագրերի ղեկավար:
Բրեդլի Բուզետտոն ունի փիլիսոփայության բակալավրի և մագիստրոսի աստիճան (հումանիտար գիտություններում գերազանցության դիպլոմով), լրացուցիչ ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ ԱՄՆ Ստենֆորդի համալսարայում:
Լուսանկարը՝ mfa.am-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել