HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Դիլիջան Ռեզորթում» հարկայինը հայտնաբերել է մի շարք խախտումներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության իրականացրած ստուգումների արդյունքում «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում, որն ավելի հայտնի է «Դիլիջան Ռեզորթ» անունով, հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Իջևանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով: Իսկ «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն էլ հակընդդեմ հայցով պահանջել է չեղյալ համարել Իջևանի ՏՀՏ-ի կողմից 2013թ. հունվարի 9-ին կազմված թիվ 1008042 ստուգման ակտի «Շահութահարկ» բաժնի 1-ին կետը և «Ավելացված արժեքի հարկ» բաժնի 1-ին և 4-րդ պարբերությունները:

Դիլիջան քաղաքի Գետափնյա 66 հասցեում գործող «Դիլիջան Ռեզորթ» առողջարան-հյուրանոցը քաղաքի ամենաշքեղ հանգստյան օբյեկտներից է, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) ընտանիքին: ԱԺ պատգամավորը, սակայն, երեկ հրաժարվեց «Ժողովուրդ»-ի հետ զրուցել այս թեմայով. «Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter